Միացյալ Նահանգների պատվիրակությունն այսօր Ֆլորիդայում «արդյունավետ և կառուցողական հանդիպումներ» է ունեցել Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Ուիթքոֆը նշել է, որ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրուենբաումը:
Այսօր հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանագնաց, տնտեսական հարցերով երկկողմ խմբի ղեկավարներ՝ Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամիում է՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ բանակցությունների համար:
Ավելի վաղ ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։ Նախօրեին, սակայն, Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։