Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնում է Ստրասբուրգ

Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Նախարար Միրզոյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին հունվարի 28-ին ելույթով հանդես կգա:

Հաղորդվում է, որ այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ, այլ մանրամասներ չեն փոխանցվում:

XS
SM
MD
LG