14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին կալանավայրից տեղափոխել են հիվանդանոց, նա բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը, հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Իմնեմնիմի» հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ավելի քան երկու ամիս է կալանքի տակ են ԱԺ նախագահի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Մինչ այդ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին անվանել «շան լակոտներ» ու «լածիրակներ», ինչից հետո եթերում փոդքասթերները ավելի թունդ էին արձագանքել նրան: Սիմոնյանի բողոքից հետո հաղորդավարներին ձերբակալել էին, ապա կալանավորել խուլիգանության հոդվածով:
Դատավորը հունվարի 9-ին նիստին բավարարել էր դատախազի՝ հաղորդավարների կալանքը ևս երեք ամսով երկարացնելու միջնորդությունը, ինչից հետո Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլի մասին:
Մանրամասները՝ քիչ անց