ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Հունանյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից։ Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը», - հայտարարել է Հունանյանը:
Նա նաև հավելել է, որ ինքնաբացարկ է հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:
Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած Հունանյանը, որը աչքի է ընկել աղմկահարույց հայտարարություններով, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2025 թվականի հոկտեմբերին։