ԱՄՆ նախագահի օդանավը տեխնիկական անսարքության պատճառով Դավոս ուղևորվելիս վերադարձել է Վաշինգտոն։
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Air Force One օդանավը թռիչքից կարճ ժամանակ անց շրջադարձ է կատարել «աննշան էլեկտրական խափանման» պատճառով։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ վերադարձի որոշումը կայացվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ անձնակազմի կողմից խնդիրը նկատելուց հետո։
Վայրէջքից հետո նախատեսվում էր, որ նախագահ Թրամփը կտեղափոխվի այլ ինքնաթիռ և կշարունակի ուղևորությունը դեպի շվեյցարական Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։