«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսի ներքո», - այսօր հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը՝ 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների նվիրված հատուկ ուղերձում։
«Մենք կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը։ Երբեք չենք մոռանա [1990 թվականի իրադարձությունները] և որևէ մեկին չենք թողնի, որ մոռանա», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանում այսօր նշում են 1990 թվականի հունվարի 20-ի զոհերի հիշատակի օրը։ Հունվարի 20-ը ներկայացվում է, որպես խորհրդային ուժերի դեմ անկախության համար մղված պայքար։ Ըստ ադրբեջանական տվյալների, այդ օրը 147 մարդ է զոհվել, ավելի քան 700-ը վիրավորվել են։