Մատչելիության հղումներ

Կիևում 5000-ից ավելի շենք առանց ջեռուցման՝ ռուսական հարձակման հետևանքով


Կիևում ռուսական հարձակումից հետո 5635 բազմահարկ շենք մնացել է առանց ջեռուցման, հայտնում է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Հարձակման հետևանքով Կիևի մի մասում ջրամատակարարումը նույնպես դադարեցված է:

Դնեպրովսկի շրջանում, ըստ Կլիչկոյի, հարվածներ են հասցվել ոչ բնակելի շենքերին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել բաց տարածքում, որի հետևանքով մեքենաներ են այրվել, կա մեկ վիրավոր:

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գանժան հայտնել է, որ հարձակումների հետևանքով վիրավորվել են երկու կին։ Նրա խոսքով՝ քաղաքում գտնվող գործարանը հրդեհվել է, վնասվել են մոտակա տներն ու մեքենաները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG