Մատչելիության հղումներ

Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» վերացնելու համար. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Դանիան ոչինչ չի կարողացել անել Գրենլանդիայից «ռուսական սպառնալիքը» վերացնելու համար, չնայած ՆԱՏՕ-ն 20 տարի պնդում է, որ դա պետք է արվի:

Նա շեշտել է՝ «հիմա ժամանակն է, և դա արվելու է»:

Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայությունը Գրենլանդիային կենսական նշանակություն է տալիս ԱՄՆ-ի անվտանգության շահերի համար, ասել է Թրամփը:

Դանիայի և եվրոպական այլ երկրների պաշտոնատար անձինք նշել են, որ Գրենլանդիայի վրա արդեն տարածվում է ՆԱՏՕ-ի Հավաքական անվտանգության մասին դաշնագրի գործողությունը:

ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։


XS
SM
MD
LG