Քրդական զինված խմբավորումները փորձել են Իրաքից անցնել Իրան, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների:
Աղբյուրները, որոնց թվում է նաև իրանցի բարձրաստիճան պաշտոնյա, ասել են, որ հարևան Թուրքիայի հետախուզական գործակալությունը վերջին օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զգուշացրել է քուրդ զինյալների կողմից սահմանը հատելու մասին
Իրանցի պաշտոնյան ասել է, որ ԻՀՊԿ-ն բախվել է քուրդ զինյալների հետ, որոնք, ըստ պաշտոնյայի, փորձել են անկայունություն ստեղծել և օգտվել բողոքի ցույցերից:
Թուրքիայի հետախուզական գործակալությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ զինյալները ուղարկվել են Իրաքից և Թուրքիայից՝ հավելելով, որ Թեհրանը խնդրել է այդ երկրներին դադարեցնել զինյալների կամ զենքի ցանկացած տեղափոխում Իրան։