Մատչելիության հղումներ

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները


Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում:

Դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան - Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ, երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացան: Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին:

Իրանում հակակառավարական ցույցերի 14 օրերի ընթացքում երկրի դատական և ուժային կառույցները դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել զոհերի, ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրերի ու վիճակի մասին: Բայց իրավապաշտպան կառույցներն ահազանգում են, որ արդեն 2300-ից ավելի ձերբակալվածներ կան, նրանց թվում՝ պատանիներ, զոհերի թիվը, ըստ Իրանի Մարդու իրավունքների կազմակերպության հասել է 45-ի: Մեկ այլ կազմակերպության՝ Մարդու իրավունքների լրատվական գործակալության տվյալներով՝ 65 մարդ է մահացել: «Ազատության» իրանական ծառայությանը մինչ այս պահը հաջողվել է նույնականացնել 35 զոհի: Նրանցից 5-ը 18 տարեկանից փոքր է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG