Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Իրանի դեմ ռազմական ինտերվենցիան քիչ հավանական է»


«Իրանի դեմ օտարերկրյա ռազմական ինտերվենցիան քիչ հավանական է», - Լիբանան կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

Իրանական դիվանագիտության ղեկավարը Բեյրութ է ժամանել երկկողմ հարաբերություններում առկա մի շարք խնդիրներ՝ նախևառաջ Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման հետագա ճակատագիրը քննարկելու նպատակով։

Լիբանանի ԱԳ նախարար Յուսեֆ Ռագին, դիմելով իր իրանցի պաշտոնակցին, այսօր կոչ է արել «նոր մոտեցումներ որդեգրել «Հեզբոլա»-ի զինանոցի խնդրում և թույլ չտալ, որ խմբավորման ձեռքում մնացող սպառազինությունը որպես պատրվակ օգտագործվի Լիբանանը թուլացնելու համար»։

AFP-ի փոխանցմամբ՝ Լիբանանի ԱԳ նախարարը, դիմելով Աբաս Արաղչիին, նաև հռետորական հարց է ուղղել. «Արդյոք Իրանը կհանդուրժե՞ր ապօրինի զինված կազմավորման գոյությունն իր տարածքում»։

Իսրայելի օդուժն այսօր հարվածներ է հասցրել Լիբանանի մի շարք շրջաններին։ Իսրայելական բանակի պնդմամբ՝ հարվածների թիրախում են իրանամետ «Հեզբոլա» շարժման ռազմական օբյեկտները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG