Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ


Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով երկրի ներքին գործերին միջամտելու մեջ և նշել, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա, որ «ԱՄՆ խաբուսիկ քաղաքականությունը և թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը»։

Հայտարարությունում ասվում է, որ Թեհրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ արված հայտարարությունները՝ դրանք որակելով որպես «ԱՄՆ կառավարության կողմից Իրանի մեծ ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ»։

Իրանի ԱԳՆ-ը ընդգծել է, որ նման հայտարարությունները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ որևէ իրական մտահոգությունից, այլ «իրականացվում են Իրանի ներքին գործերին առավելագույն ճնշման, սպառնալիքների և միջամտության քաղաքականության շրջանակներում»։

Հայտարարությունում նշված է, որ Իրանը ճանաչում է խաղաղ բողոքի ցույցերը և ոչ մի ջանք չի խնայում ժողովրդի օրինական պահանջները օրենքի շրջանակներում բավարարելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG