Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է երթը դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի:
«Այս երթով մենք պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի ՀՀ, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ», - նախօրեին հայտարարել է վարչապետը:
Փաշինյանն ավելի վաղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է սուրբծննդյան պատարագին:
Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ պատարագ մատուցեց Էջմիածնի Մայր Տաճարում: Իր ուղերձում կաթողիկոսը հայտարարեց. «Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների: Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին»: