Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է Ուսմանի շրջանում գտնվող արդյունաբերական օբյեկտում հրդեհի մասին՝ «անօդաչու թռչող սարքի վթարից հետո»։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր կամ վիրավորներ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում», - գրել է մարզի նահանգապետը։
Արտամոնովը չի նշել, թե որ օբյեկտի մասին է խոսքը։ Astra-ն վերլուծել է ականատեսների տեսագրությունները և եզրակացրել, որ հրդեհը բռնկվել է Ուսմանի նավթամբարում, որը գտնվում է Ստրելեցկիե Խուտոր գյուղում։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները նույնպես հայտնել են նավթամբարի վրա հարձակման մասին։
Տվերի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը հայտարարել է, որ Տվերում անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելիս ԱԹՍ բեկորը հարվածել են բազմաբնակարան շենքի։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Հարևան բնակարանների բնակիչները տարհանվել են, իսկ հրդեհը մարվել է։ Astra-ն հաղորդում է, որ հարձակման թիրախը կարող էր լինել վնասված բազմաբնակարան շենքից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տվերի վագոնագործարանը։