Մատչելիության հղումներ

Զելենսկին կադրային փոփոխություններ է արել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատակազմի ղեկավար է նշանակել Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին՝ Անդրեյ Երմակի փոխարեն, ով նոյեմբերին հրաժարական տվեց՝ կոռուպցիոն սկանդալի և իր տանը կատարված խուզարկությունների ֆոնին։

«Ուկրաինան այժմ պետք է ավելի շատ կենտրոնանա անվտանգության հարցերի, պաշտպանական և անվտանգության ուժերի զարգացման, ինչպես նաև բանակցությունների դիվանագիտական ուղու վրա, և նախագահի գրասենյակը, առաջին հերթին, կծառայի այս խնդիրների կատարմանը։ Կիրիլոն ունի մասնագիտացված փորձ այս ոլորտներում և բավարար ուժ՝ արդյունքների հասնելու համար», - գրել է Զելենսկին։

Բուդանովը դեռևս չի մեկնաբանել նախագահի հայտարարությունը։

Ըստ սոցհարցումների՝ նա Ուկրաինայի ամենաբարձր վարկանիշն ունեցող պաշտոնյաներից է՝ նախագահ Զելենսկուց ու ԶՈւ նախկին ղեկավար, այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Վալերի Զալուժնիից հետո։

Ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյին կնշանակի ռազմական հետախուզության նոր ղեկավար՝ Կիրիլո Բուդանովի փոխարեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG