Քիչ առաջ կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ երկրորդը վերջին 24 ժամերի ընթացքում։ Այն նվիրված էր Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրին։
«Նախագահ Թրամփը ավարտել է Ուկրաինային նվիրված դրական զրույցը Պուտինի հետ»,-X-ի իր օգտահաշվում գրել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։