Մատչելիության հղումներ

«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին. Մակրոն


«Կամավորների կոալիցիայի» հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին, որտեղ կհամաձայնեցվի յուրաքանչյուր երկրի «կոնկրետ ներդրումը» Ուկրաինայի անվտանգության երաշխիքների գործում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Մակրոնը այլ եվրոպացի առաջնորդների հետ մասնակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցին, ապա առանձին զրուցել է Զելենսկու հետ։

Հունվարին Թրամփը կհյուրընկալի Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, որը ևս մասնակցել է Թրամփի և Զելենսկու հետ զրույցին, նույնպես ընդգծել է անվտանգության երաշխիքների կարևորությունը: «Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի և մեր ամերիկացի գործընկերների հետ՝ առաջընթացը ամրապնդելու համար: Այս ջանքերում կարևոր է առաջին իսկ օրվանից ունենալ անսասան անվտանգության երաշխիքներ», - ասել է նա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG