Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնության մասին հուշագիր են ստորագրել


Ադրբեջանն ու Թուրքիան հուշագիր են ստորագրել, որով փոխադարձ ռազմական օգնություն է նախատեսվում երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև և վերաբերում է ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդմանը։

Ռազմական աջակցությունը կտրամադրվի երկներից մեկի դիմումի հիման վրա։

Փաստաթղթով նախատեսվում են նաև համատեղ զորավարժություններ, ռազմական պատրաստություն, մատակարարումներ և տեղեկատվության փոխանակում։ Նշվում է, որ հուշագիրը ուղղված չէ երրորդ պետությունների դեմ և նպատակ ունի նպաստել տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG