Մատչելիության հղումներ

Տեմրյուկի նավահանգստում նավթի պահեստարաններ են հրդեհվել


Անցած գիշեր պայթյուններ են եղել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստում։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական ԱԹՍ-ներն են հարվածել։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնում է, որ դրոնների հարվածների հետևանքով նավթամթերքի երկու պահեստարաններում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։

Տեմրյուկի նավահանգստի վրա դրոնային հարձակում գրանցվել էր նաև դեկտեմբերի 5-ին։ Այդ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր, որ հարվածը հասցրել են Ուկրաինայի պաշտպանության ուժերը։

Տեմրյուկը Կրասնոդարի երկրամասի Տաման թերակղզու խոշոր քաղաքներից է։ Նավահանգիստը գտնվում է այն հատվածում, որտեղ Կուբան գետը միանում է Ազովի ծովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG