Մատչելիության հղումներ

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ներքո հնարավոր է ռուսական ուժերի հետ մղում․ Մերց


ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ուկրաինային տրված հրադադարի երաշխիքների համաձայն՝ խաղաղապահները կարող են որոշակի հանգամանքներում հակահարված տալ ռուսական զորքերին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Նա միաժամանակ հավելել է, որ դա հեռավոր ապագայի հարց է մնում:

Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ երկուշաբթի Բեռլինում կայացած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված անվտանգության հնարավոր երաշխիքների մանրամասների վերաբերյալ հարցերին՝ Մերցը ասել է, որ երաշխավորներից կպահանջվի հակահարված տալ ռուսական զորքերին, եթե խախտվի հրադադարի որևէ պայման:

«Այն փաստը, որ ամերիկացիները նման պարտավորություն են ստանձնել՝ պաշտպանել Ուկրաինան հրադադարի դեպքում այնպես, կարծես դա ՆԱՏՕ-ի տարածք լինի, կարծում եմ, որ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշագրավ նոր դիրքորոշումն է», - ասել է Մերցը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG