Լեհաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են երկրի տարածքում ծրագրվող ահաբեկչական հարձակման կանխման մասին։
շԼեհաստանի ներքին անվտանգության գործակալության խոսնակ Յացեկ Դոբժինկսին այսօր հայտարարել է, որ ձերբակալվել է մի երիտասարդ, որ «զանգվածային զինված հարձակում էր ծրագրում երկրի տարածքում գործող Սուրբ ծննդյան տոնավաճառներից մեկի վրա»։
Լեհ իրավապահները նշում են, որ կասկածյալ Մատեուշ Վ․-ն Լյուբլինի Կաթոլիկ համալսարանի ուսանող է։ Իրավապահների պնդմամբ՝ հարձակման նպատակը «մարդկանց ահաբեկելն ու «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցություն ցուցաբերելն էր»։