Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կիևի զորքերը դուրս գան Դոնբասի շրջանից։
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ Դոնբասում տեղակայվի միայն Ռուսաստանի ազգային գվարդիան, և ռուսական բանակ չլինի այն շրջաններում, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ։
«Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով այս տարածքը կանցնի Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողության տակ։ Մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից», - ասել է Ուշակովը։