Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է անցած գիշեր 12 շրջաններում խոցված ուկրաինական 287 անօդաչու թռչող սարքի մասին։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է, որ ԱԹՍ բեկորները վնասել են Վորոնեժի էլեկտրահաղորդման գիծը։ Բացի այդ, վնասվել է վարչական շենք և մի քանի բնակելի շենքերի պատուհանները։
Մարզի հարավում վնասվել է արդյունաբերական շենք։ Մեկ այլ շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը՝ ժամանակավորապես անջատելով գյուղի երկու փողոցների էլեկտրաէներգիան, գրել է Գուսևը իր տելեգրամյան ալիքում։
Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Ռյազանի մարզում՝ 118։ Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ Վիգոնիչսկի շրջանում հարձակման հետևանքով վնասվել է հինգ մեքենա և չորս բնակելի շենքերի պատուհաններ։ Տուժածներ չկան:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ երեկ երեկոյան Նովգորոդի մարզում խփվել է 19 անօդաչու թռչող սարք։ Վելիկի Նովգորոդի բնակիչները հայտնել են «Ակրոն» հանքային պարարտանյութերի գործարանում պայթյունների և հրդեհի մասին: