Մատչելիության հղումներ

Բանակցությունների արդյունքում ԱՄՆ խաղաղության ծրագիրը կրճատվել է. Զելենսկի


Բանակցությունների արդյունքում ԱՄՆ խաղաղության ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 20-ը. հանվել են Կիևի համար առավել հակասական պայմանները, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կետերի մասին է խոսքը։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ տարածքային հարցերի շուրջ փոխզիջում դեռ չկա:

Լրագրողների հետ շփվելիս Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան իրավունք չունի իր տարածքները հանձնել ոչ երկրի Սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով։

Նա հավելել է, որ դեկտեմբերի 9-ին ուկրաինական կողմը կավարտի աշխատանքը խաղաղ պլանի վրա և այն կփոխանցի ԱՄՆ-ին:

Զելենսկին այս մասին խոսել է Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպումից հետո:

Ավելի ուշ Զելենսկին մեկնել է Բրյուսել, հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ և նրա հետ զրույցը նկարագրել որպես «լավ և արդյունավետ»:

«Մենք գործում ենք համակարգված ու կառուցողական», - նշել է նա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG