Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի պատարագին


«Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,- ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երեկ Փաշինյանը հաստատել էր՝ պատարագների գնում է պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը կարգավորելու գործին կարող է խառնվել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։

Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում: Թե ով երկրաշարժի զոհերի հիշատակի օրը Փաշինյանի մասնակցությամբ կպատարագի, դեռևս հայտնի չէ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG