Մատչելիության հղումներ

Թուրքիայում լրագրողը դատապարտվել է 4.2 տարվա ազատազրկման՝ Էրդողանին «սպառնալու» համար


Թուրքիայում դատարանը ավելի քան չորս տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի քաղաքական լրագրողներից մեկին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սպառնալու» համար։

«Դատարանի որոշմամբ՝ Ֆաթիհ Ալթայլին ճաղերի ետևում կմնա 4 տարի և 2 ամիս», - X-ում հայտնել է նրան աջակցող MLSA իրավապաշտպան խումբը:

Լրագրողը ձերբակալվել էր հունիսին, երբ մեկնաբանել էր մի հարցման արդյունքներ, որոնց համաձայն հարցվածների 70 տոկոսը դեմ է, որ Էրդողանը նախագահի աթոռին մնա մինչև իր կյանքի վերջը:

Իր YouTube ալիքում հրապարակված տեսանյութում Ալթայլին պնդել էր՝ Օսմանյան կայսրության մի քանի սուլթաններ կա՛մ «սպանվել» են, կա՛մ «խեղդամահ եղել», ինչը դատարանը սպառնալիք էր որակել։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG