Մատչելիության հղումներ

Բախումներ Լաթաքիայում

Սիրիայի կառավարական ուժերը այսօր Լաթաքիա քաղաքում կրակ են բացել երկու հակադիր ցույցերի մասնակիցների ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իշխանությունները այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնում բախումներ են սկիզբ առել ալավի փոքրամասնության և սունիների միջև։

Ալավիները ցույցի էին դուրս եկել՝ պահանջելով պատժել կրոնական այդ խմբի դեմ վերջին հարձակումների մեղավորներին, սական իրենք էին հարձակման թիրախ դարձել։

Reuters-ի տեղեկություններով՝ ականատեսները հաղորդում են առնվազն մեկ զոհի մասին։ Լաթաքիայի նահանգային իշխանությունները, սակայն, պնդում են, որ կառավարական ուժերը ընդամենը օդ են կրակել։



XS
SM
MD
LG