«Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին», - այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Տեղում խաղաղությունն արդեն իսկ հաստատված է։ Դա փոխում է Հարավային Կովկասի ողջ անվտանգային միջավայրը։ Բացի այդ, դա ողջ Սևծովյան տարածաշրջանի համար ահռելի հեռանկարներ է բացում՝ թե՛ տնտեսական և թե՛ հաղորդակցության ուղիների զարգացման տեսանկյունից», - հայտարարել է վրացական խորհրդարանի խոսնակը։
Պապուաշվիլին նաև նշել է, որ Թբիլիսին իր աջակցությունն է հայտնում այն քայլերին, որոնց նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն է։