Մատչելիության հղումներ

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը


99 տարեկան հասակում մահացել է հայազգի լեգենդար նախկին ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը։

Սիմոնյանի մահվան մասին երեկ` նոյեմբերի 23-ին, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին: Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։

Նիկիտա Սիմոնյանը 1949-1959 թվականներին խաղացել է Մոսկվայի «Սպարտակ»-ում և իր խփած 160 գոլով նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։

Նիկիտա Սիմոնյանը 1973 թվականին Երևանի «Արարատ»-ի մարզիչն էր, երբ «Արարատ»-ը դարձավ նախկին Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG