Մատչելիության հղումներ

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ​​ներկայացուցիչները հանդիպել են ԱԷՄԳ ղեկավարի հետ


Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիին, X-ում գրել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

«Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցիչները հանդիպել են ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն պարոն Ռաֆայել Գրոսիի և նրա թիմի հետ՝ ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի վերաբերյալ մտքեր փոխանակելու համար», - նշել է նա։

ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա Վիեննայում նոյեմբերի 17-21-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG