Մատչելիության հղումներ

Կոմիտասի «Երևան սիթի»-ում բռնկված հրդեհը մարվել է


Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել՝ 13։54-ին: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

ՆԳ նախարարի տեղակալը հայտնել է, որ հրդեհի բռնկման օջախը «Երևան սիթի»-ում գործող KFC սննդի կետի տարածքն է: «Հրդեհի բռնկման պատճառները կպարզվեն փորձաքննության ընթացքում», - նշեց Կամո Ցուցուլյանը:

ՆԳՆ տարածած հաղորդագրությունում նշել էր, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG