Մատչելիության հղումներ

Ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներ Ռուսաստանում. ՊՆ-ը հայտնում է 40 ԱԹՍ խոցելու մասին


Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վլադիմիրի էլեկտրակայանին, Օրելի ջերմաէլեկտրակայանին և Յարոսլավլի մարզի նավթավերամշակման գործարաններին։

ԱԹՍ-երը հարվածել են Վլադիմիրի արվարձանների էներգետիկ ենթակառուցվածքներին, հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։

Օրյոլի մարզի ղեկավար Անդրեյ Կլիչկովը գրել է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորները վնասել են Օրյոլում մի քանի տներ։ Տեղի բնակիչները հայտնել են, որ Օրյոլում պայթյունները տեղի են ունեցել ջերմաէլեկտրակայանի մոտ, որի վրա անօդաչու թռչող սարքերը նույնպես հարձակվել էին այս շաբաթվա սկզբին։

Յարոսլավլում, ըստ տեղական իշխանությունների, անօդաչու թռչող սարքերը «աննշան» վնաս են հասցրել շրջանի նավթավերամշակման գործարաններին։ Յարոսլավլի օդանավակայանը նոյեմբերի 5-ի առավոտյան նույնպես ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել մուտքային և ելքային չվերթների վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը նոյեմբերի 5-ի գիշերը խոցել են ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG