Մատչելիության հղումներ

Կիևը հարվածել է Սարատովի նավթավերամշակման գործարանին


Супутниковий знімок Planet Labs Саратовського нафтопереробного заводу, 7 грудня 2024 року.
Супутниковий знімок Planet Labs Саратовського нафтопереробного заводу, 7 грудня 2024 року.

Անցած գիշեր ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը մաս է կազմում «Ռոսնեֆտ» նավթային ընկերությանը և որի նավթավերամշակման հզորությունը երկու տարի առաջվա տվյալներով կազմում է 1000 տոննա։

Հարվածի փաստը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը՝ պնդելով, որ այդ օբյեկտը սպասարկում էր Ռուսաստանի զինված ուժերի կարիքները։

Ռուսաստանի իշխանություններն այսօր հայտնել են նաև Վոլգոգրադի և Վորոնեժի մարզերի վրա իրականացված հարձակումների մասին, հաղորդվել է, որ մի շարք գյուղեր դրոնների հարվածների հետևանքով մնացել են առանց էլեկտրաէներգիայի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG