Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը


Բաքվում այսօր տեղի է ունենում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Ըստ ադրբեջանական APPA գործակալաության՝ քննարկման օրակարգում են երեք երկրների համագործակցության ընթացիկ հարցերը՝ տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ռուսականը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, իսկ իրանական կողմը ներկայացնում է ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադուղը։

«Մենք վստահ ենք, որ հարաբերությունները երկու երկրների հետ կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով», հանդիպման ժամանակ հայտարարել է Մուստաֆաևը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG