Մատչելիության հղումներ

Հունգարիան արգելափակել է 12 ուկրաինական լրատվական կայք՝ ի պատասխան Ուկրաինայի որոշման


Հունգարիան արգելափակել է 12 ուկրաինական լրատվական կայքեր՝ ի պատասխան Ուկրաինայի նույնանման որոշման, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը։

«ԵՄ-ին միացող Ուկրաինան արգելափակել է արտասահմանյան կայքեր, այդ թվում՝ հունգարական, որոնք համարձակվել են քննադատաբար գրել ռուսների դեմ պատժամիջոցների քաղաքականության, Ուկրաինային զինված աջակցության և ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն ներկայացնել որպես մասնատված ու անարդյունավետ... Փոխադարձության սկզբունքին համապատասխան՝ Հունգարիան սահմանում է հայելային պորտալներ ուկրաինական կայքերի դեմ»,- հայտարարել է հունգարացի պաշտոնյան։

Գուլյասը Ուկրաինայի կողմից քարոզչական ռեսուրսների արգելափակումը որակել է «անհիմն հարձակում» և ընդգծել, որ Հունգարիան, որպես ինքնիշխան երկիր, պետք է «համաչափ պատասխան» տա։

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախաձեռնությամբ արգելափակել է 14 կայք Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից և Հունաստանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG