Ուկրաինան նույնիսկ հանուն խաղաղության հաստատման չի կարող հրաժարվել օկուպացված տարածքներից, դրանք ճանաչել որպես ռուսական տարածք, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան, առանց այդ տարածքները դե յուրե ճանաչելու, պատրա՞ստ է ընդունել, որ իր և Ռուսաստանի միջև փաստացի սահմանը կտարբերվի միջազգայնորեն ճանաչված սահմաններից, Զելենսկին պատասխանել է. «Եթե մենք նայենք այսօրվա իրավիճակին և վաղը լինի հրադադար, և բոլորը հասկանան, որ մենք ուժ չունենք այդ տարածքները վերադարձնելու, ապա մենք պատրաստ ենք խոսել դրա մասին»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ապագայում Կիևը ձգտելու է տարածքների վերադարձին «դիվանագիտական միջոցներով, այլ ոչ թե ուժով»։
«Եվ ես կարծում եմ, որ սա լավ փոխզիջում է բոլորի համար», - ընդգծել է Զելենսկին։