Մատչելիության հղումներ

Ռուսական ԱԹՍ-երի հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ Զապորոժիեում և Սումիում


Զապորոժիեի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով 68-ամյա կին է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, հայտնել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

Ռուսական անօդաչուների հասցրած հարվածների մասին է հաղորդել նաև Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը: Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բեկորային վնասվածքներ է ստացել 52-ամյա մի տղամարդ։

Սումիի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անցած 24 ժամվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG