Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ քննարկելու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Անտոնիու Կոշտա


Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Եվրամիության պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը: Այս մասին պաշտոնյան հայտարարել է Ուժգորոդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ՝ մեծացնելու մեր ճնշումը՝ հետագա պատժամիջոցների, ուղիղ պատժամիջոցների և երկրորդական պատժամիջոցների միջոցով։ Ավելի շատ տնտեսական միջոցառումներ՝ ստիպելու Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը, դադարեցնել մարդկանց սպանությունը։ Թե՛ Բրյուսելում է մեկնարկում նոր պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը, թե՛ մեր թիմը՝ եվրոպական թիմն է, մեկնում է Վաշինգտոն՝ մեր ամերիկացի ընկերների հետ աշխատելու», - ասել է Կոշտան։

Սպիտակ տունը երեկ հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի եվրոպացի դաշնակիցների հետ զրույցի ժամանակ շեշտել է, որ «Եվրոպան պետք է դադարեցնի պատերազմը ֆինանսավորող ռուսական նավթ գնելը, քանի որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում ԵՄ-ից վառելիքի վաճառքից ստացել է 1.1 միլիարդ եվրո (1.8 միլիարդ դոլար)»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG