Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հայտնում է Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակման մասին


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մայիսի 29-ի գիշերը հայտարարել է, որ «հետ է մղվել Մոսկովյան շրջանի ուղղությամբ երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը»։

Ռուսական Telegram ալիքներում տեղադրված տեսանյութերում երևում է, որ դրանցից մեկի բեկորները, վնասել են Վերնադսկի պողոտայում գտնվող "Миракс Парк" բնակելի համալիրը։

«Անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու արդյունքում, նախնական տեղեկությունների համաձայն, Վերնադսկի պողոտայի շենքում լուրջ վնասներ կամ զոհեր չեն եղել», - պարզաբանել է Մոսկվայի քաղաքապետը իր տելեգրամյան ալիքում։

Մեկ այլ ԱԹՍ-ի բեկորները, ըստ Shot տելեգրամյան ալիքի, ընկել են Օդինցովոյի բնակելի տան մոտ, վնասվել է մի քանի ավտոմեքենա։

Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն գիշերը հայտնել է, որ «Վնուկովո» օդանավակայանում չվերթները դադարեցվել են։ Օդանավակայանը վերսկսել է չվերթները մեկուկես ժամ անց։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 29-ի գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 48 անօդաչու թռչող սարք։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG