Մատչելիության հղումներ

Զելենսկին Լեհաստանում հանդիպել է Էմանյուել Մակրոնի և Անտոնիո Կոստայի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շարունակում է ջանքեր գործադրել աջակցության ամրապնդման ուղղությամբ:

«Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպում ունեցա Լեհաստանում՝ քննարկելու Ուկրաինայի հետագա աջակցությունը», - հունվարի 27-ին X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին:

«Հատուկ ուշադրություն ենք դարձրել անվտանգության համագործակցությանը և Ուկրաինայի ու ամբողջ Եվրոպայի համար անվտանգության երաշխիքների հնարավոր ձևաչափերին», - նշել է նա:

Վոլոդիմիր Զելենսկին վերջին ելույթներում ավելի բաց է արտահայտվել Ռուսաստանի հետ պատերազմի համար հնարավոր փոխզիջումային լուծման վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ Կիևը կարող է համաձայնել միայն այնպիսի պայմանավորվածության, որը Ուկրաինային կապահովի լայնածավալ անվտանգության երաշխիքներով, ներառյալ հնարավոր եվրոպական խաղաղապահ զորքերի տեղակայում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ և ղեկավարությամբ։

Զելենսկին հանդիպել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ, ով X-ում գրել է, որ Ուկրաինայի առաջնորդին վստահեցրել է «ԵՄ-ի անդրդվելի աջակցությունը»։

Հունվարի 27-ին ԵՄ-ն վերստին երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցների շարքը՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով:

XS
SM
MD
LG