Սաուդյան Արաբիա ամբողջ աշխարհից մեկնած մահմեդականները շարունակում են հաջը՝ տարեկան ուխտագնացությունը:
Մինայում այսօր հավատացյալները քարեր են նետում սյուների վրա, ինչը խորհրդանշում է սատանայի քարկոծումը:
2024 թվականի հաջին մասնակցում է ավելի քան մեկ միլիոն 800 հազար մահմեդական մոլորակի տարբեր երկրներից:
Ամեն տարի հաջի օրերին հավատացյալներ են զոհվում հրմշտոցի կամ արևահարման հետևանքով:
Ցելսիուսի սանդղակով 46 աստիճանի հասած շոգից երեկ մահացել է 14 հորդանանցի ուխտավոր: 2024 թվականի հաջը կավարտվի հունիսի 19-ին: