Մատչելիության հղումներ

Անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին պատուհասած տարերային աղետի կապակցությամբ. Զախարովա


Հայաստանում ռուս դիվանագետները կապի մեջ են տեղական իշխանությունների հետ՝ երկրի հյուսիսային շրջաններում աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու և տուժած ռուսներին հայտնաբերելու համար, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք անկեղծորեն ցավակցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - նշել է նա։

Զախարովան ասել է, որ համապատասխան գերատեսչությունը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման շտաբի հետ։ «Անհրաժեշտության դեպքում Կենտրոնը պատրաստ է ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը», - հավելել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG