Մատչելիության հղումներ

Բայդենը, Պուտինը, Էրդողանը շնորհավորել են Ալիևին Ադրբեջանի Անկախության օրվա առիթով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը մայիսի 28-ին նշում է Անկախության օրը, որի կապակցությամբ մի շարք երկրների առաջնորդներ շնորհավորում են Իլհամ Ալիևին։

«Մենք միշտ հպարտանում ենք առաջընթացով, որին հասել է Ադրբեջանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մերձավոր աշխարհագրությամբ, և շատ ուրախ ենք մեր բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների հետագա ամրապնդման ընդհանուր ձգտումներով՝ մեկ ազգ, երկու պետություն ոգով», - ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի շնորհավորական ուղերձում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր շնորհավորական նամակում մեծ նշանակություն է տվել Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցությանը։ «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում ևս պլանային կզարգացնենք երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինպես նաև ջանքերի կոորդինացումը տարածաշրջանային գործերում։ Դա անկասկած համապատասխանում է մեր բարեկամական ժողովուրդների շահերին, ընթանում է Հարավային Կովկասում և Կասպիցում անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու հունով», - գրել է Պուտինը Ալիևին։

Իլհամ Ալիևին շնորհավորել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այլ երկրների ղեկավարներ։ Սաուդյան Արաբիայի թագավորը եղբայրական Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին կայուն զարգացում ու բարգավաճում է մաղթել։

Ըստ Ադրբեջանի նախագահի կայքի՝ Ալիևին շնորհավորական նամակ է հղել նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG