Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի փորձագետները դասընթաց են անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայում


Անցած շաբաթ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

Պաշտպանության նախարարության լրատվականի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 13-17-ը անցկացված դասընթացի մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG