Մատչելիության հղումներ

Փոխատեղումներ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխատեղումներ է կատարել երկրի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար կազմում, հաղորդում է պետական Белта լրատվական գործակալությունը՝ այս պահին, սակայն, որևէ տեղեկություններ չհաղորդելով կոնկրետ պաշտոնանկությունների և նշանակումների մասին։

Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն կոչ է արել Բելառուսի ՊԱԿ ղեկավարությանը ուժեղացնել պայքարը օտարերկրյա հետախուզությունների դեմ, ինչպես նաև բացառել հնարավոր դիվերսիաները երկրի տարածքում։

«Բարիդրացիության այն քաղաքականությանը, որ մենք առաջարկեցինք մեր հարևաններին՝ լեհերին, լիտվացիներին և լատվիացիներին, նրանք տրամագծորեն հակառակ պատասխան տվեցին», -հայտարարել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG