Մատչելիության հղումներ

Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ


ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, արխիվ
ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, արխիվ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հետ։

«Ազատության» հարցին ի պատասխան, սրբազանը տեղեկացրեց, որ հանդիպմանը ՀԱԿ-ից չորս հոգի են ներկա եղել, այդ թվում՝ ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել։

Հարցին, թե ՀԱԿ-ն աջակցո՞ւմ է շարժմանը, սրբազանը հստակ պատասխան չտվեց։

«Իրենք արդեն այս կամ այն կերպով այդ շարժման մեջ են, հետ են, հիմա զուտ այսպես կոչված, ֆորմալացնելու, պաշտոնականացնելու հարց կա։ Իրենք առաջարկություններ ունեն, մտահոգություններ ունեն, գաղափարների առաջարկներ ունեն, ձևեր ունեն։ Մենք ենք առաջարկներ, գաղափարներ ունեցել, հիմա իրենք խորհրդով էլ կքննարկեն», - ասաց սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ իրենց հետագա ուրվագիծն ու ուղղությունը կառուցելու համար։

Կիրանցից սկսված շարժումը սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG