Մատչելիության հղումներ

Հյուսիսային Մակեդոնիայում կարող են կրկնել նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը


Հյուսիսային Մակեդոնիայում կարող են կրկնել երկրի նորընտիր նախագահ Գորդանա Սիլյանովկսա-Դավկովա, Սկոպյե, 12-ը մայիսի, 2024թ.
Հյուսիսային Մակեդոնիայում կարող են կրկնել երկրի նորընտիր նախագահ Գորդանա Սիլյանովկսա-Դավկովա, Սկոպյե, 12-ը մայիսի, 2024թ.

Հյուսիսային Մակեդոնիայում կարող են կրկնել երկրի նորընտիր նախագահ Գորդանա Սիլյանովկսա-Դավկովայի երդմնակալության արարողությունը։ Այդ մասին այսօր հայտարարել է բալկանյան այս պետության արդարադատության նախարարը։

Պատճառը նորընտիր նախագահի կողմից երդման տեքստի փոփոխությունն է։ Արարողության ժամանակ Սիլյանովսկա-Դավկովան երկրի պաշտոնական անվանման՝ Հյուսիսային Մակեդոնիայի փոխարեն արտաբերել է Մակեդոնիա տերմինը։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս քննադատել է հարևան երկրի ղեկավարի այս քայլը՝ նշելով, որ այն «հակասում է թե՛ Սկոպյեի ստանձնած միջազգային պարտավորություններին և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի Սահմանադրությանը»։

2018-ին Սկոպյեի և Աթենքի միջև կնքված Պրեսպանի համաձայնագրով Մակեդոնիան վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։ Դրա դիմաց Հունաստանը դադարեցրել է Սկոպյեի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության բանակցությունների արգելափակումը։

Հունաստանը բողոքում էր Մակեդոնիա անվանման դեմ՝ մտավախություն ունենալով, որ 1991-ին անկախացած նախկին հարավսլավական հանրապետությունը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել իր համանուն երկրամասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG