Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքները:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.

  • Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
  • Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:
  • Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
  • Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
  • Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
  • Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
  • Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
  • Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
  • Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
  • Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:
  • Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:
  • Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները», - գրել է Փաշինյանը:

Երեկ վարչապետ մոտ 4-ժամանոց ասուլիս տվեց, որի զգալի մասը նվիրված էր սահմանազատման գործընթացին ու դրա շուրջ ընթացող զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG