Մատչելիության հղումներ

Սահմանազատման կասեցում պահանջողների քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է․ վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 7-ը մայիսի, 2024թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, 7-ը մայիսի, 2024թ․

Նրանք, ովքեր ասում են սահմանազատման կասեցում, ուրեմն նրանց քաղաքական օրակարգը պատերազմ սադրելն է, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով այդ անձանց օրակարգը նաև պատերազմի արդյունքում իշխանափոխություն ապահովելն է՝ ոչ ընտրական ճանապարհով, ինչպես նաև ոչ լեգիտիմ՝ մարիոնետային իշխանության հաստատումը Հայաստանում։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության դե ֆակտո լուծարում, դե յուրե լուծարումից առաջ։ Սա է էդ սցենարն ինձ համար», - ասաց Փաշինյանը։

Այս օրակարգին աջակցելու մեջ վարչապետը մեղադրեց, ինչպես ինքը բնորոշեց, օտար երկրներում ծվարած նարկոբարոնների, կրիմինալների, որոնք, Փաշինյանի տեղեկություններով, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և այդ ծառայությունների ազդեցության գործակալներ են, կատարել/կատարում են կոնկրետ հանձնարարություններ։

«ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են և ձայնագրութունը հրապարակել, բայց ձայնագրությունն ամբողջական չի եղել, դրա մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք, իսկ մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար», - ասաց վարչապետը՝ հստակեցնելով՝ խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին է։

Արդեն երկու շաբաթ է տավուշցիներն ահազանգում են՝ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին են անցնելու հայկական որոշ տարածքներ, այդ թվում՝ Կիրանցից։ Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են պահանջում։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամ Կիրանցից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին: Շարժման և այս պայքարի նպատակն է հասնել սահմանազատման կասեցմանը. ամեն դեպքում, այդպես են իրենց պահանջը ձևակերպում շարժման առաջնորդները, որոնց առաջին շարքերում են Բագրատ սրբազանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն է նաև առաջին շարքերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG