Մատչելիության հղումներ

Դորթմունդի «Բորուսիան» անցավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ


«Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հումելսի հաղթական գոլը, Փարիզ, 7 մայիսի, 2024թ.
«Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հումելսի հաղթական գոլը, Փարիզ, 7 մայիսի, 2024թ.

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորթմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով Փարիզում հաղթեց «Պարի Սեն-Ժերմենին»:

«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին Յուլիան Բրանդտի փոխանցումից գլխով խփեց գերմանական ակումբի պաշտպան Մատս Հումելսը։ Առաջին խաղը Դորթմունդում նույնպես ավարտվել է 1-0 հօգուտ «Բորուսիա»-ի:

Երկրորդ կիսաեզրափակիչում մայիսի 8-ին Մադրիդի «Ռեալ»-ը տանը կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին: Այդ թիմերի առաջին խաղը Մյունխենում ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով:

Եզրափակիչ խաղը հունիսի 1-ին տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG